Թրամփը մտադիր է «մեծ հաշտության» հասնել Մերձավոր Արեւելքում

Թրամփը մտադիր է «մեծ հաշտության» հասնել Մերձավոր Արեւելքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ բազմամյա ամերիկյան դիրքորոշումից, որը նախատեսում է «երկու պետությունների» ստեղծում «երկու ժողովուրդների համար», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը խոստացել է, որ կհասնի «մեծ» հաշտության պայմանագրի կնքման, բայց ընդգծել է, որ դրա համար հակամարտության երկու կողմերը պետք է գնան փոխզիջման:

Իսրայելի եւ Պաղեստինի Ինքնավարության միջեւ հաշտության գործընթացը փաստորեն կանգ է առել 2014 թվականին:

Թրամփը նաեւ Նաթանյահուին խնդրել է «փոքր-ինչ արգելակել» նոր բնակավայրերի շինարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում