Աստանայում հանդիպումներ են անցկացվում սիրիական զինված ընդդիմության մասնակցությամբ

Աստանայում հանդիպումներ են անցկացվում սիրիական զինված ընդդիմության մասնակցությամբ

Աստանայում հանդիպումներ են անցկացվում սիրիական զինված ընդդիմության մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

Նրա խոսքով՝ Սիրիայի շուրջ խորհրդաժողովի լիագումար նիստից առաջ, որը պլանավորված է տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) կկայանան պատվիրակությունների երկկողմ խորհրդակցություններ: «Հանդիպումներն արդեն սկսվել են, այդ թվում՝ զինված ընդդիմության մասնակցությամբ»,– ասել է գործակալության զրուցակիցը:

Սիրիային նվիրված միջազգային հանդիպման մասնակիցները փետրվարի 15-ին Աստանայում նախապատրաստական հանդիպումներ են անցկացրել: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում լինելու են հրադադարի ռեժիմի վերահսկողությունը եւ Ժնեւում միջսիրիական կոնսուլտացիաների հեռանկարները, որոնք ծրագրված են ամսվա վերջին:

Ղազախստանի մայրաքաղաքում աշխատում են հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հորդանանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, պաշտոնական Դամասկոսի եւ եւ զինված ընդդիմության պատվիրակոթյունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում