Ռուսաստանցիները դեմ են Բելառուսին Էժան գազ վաճառելուն

Ռուսաստանցիները դեմ են Բելառուսին Էժան գազ վաճառելուն

Ռուսաստանցիների մեծամասնությունը Բելառուսը համարում է բարեկամական պետություն, սակայն դեմ է Մինսկին նվազեցված գներով Էներգառեսուրսներ վաճառելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման արդյունքները, որը փետրվարի 16-ին հրապարակել է ՏԱՍՍ-ը: 

Մինսկի կողմից աջակցության փոխարեն նավթի եւ գազի զեղչեր տրամադրելուն դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 56 տոկոսը, հակառակ կարծիքն է պաշտպանել 38 տոկոսը:

Բելառուսին շուկայականից ցածր գնով Էներգառեսուրսներ վաճառելուն անմիջականորեն դեմ Է հարցվածների 60 տոկոսը, այդ քայլին համաձայն Է 32 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են ՀԿՈւՀԿ-ում, տիրապետելով «Գազպրոմ»-ի հանդեպ Մինսկի ունեցած պարտքերի վերաբերյալ տեղեկատվությանը, նվազեցված գներով նավթի եւ գազի վաճառքների հակառակորդների բաժինը ավելացել է մինչեւ 69 տոկոս:

Բացի այդ, ՌԴ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 78 տոկոսը, արտահայտվել է Բելառուսի հետ այցագրային ռեժիմ սահմանելու օգտին՝ 80 երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումները վերացնելու Մինսկի որոշման պատճառով: Միայն 16 տոկոսն է համաձայնել երկու երկրների միջեւ բաց սահմանների պահպանմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում