Մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերը գլորվել է ձորը. Պայմանագրային զինծառայող է մահացել

Մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերը գլորվել է ձորը. Պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ է՝ պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ՝ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է: Նույն օրը, Ա.Պուխան և Վ.Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում