Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Փրկարական ծառայություն տեղեկություն էր ստացվել, որ Աղավնատուն-Էջմիածին ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել՝ 02:35-ին: Այրվել է «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում