Շմոլ գազի արտահոսքի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Շմոլ գազի արտահոսքի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1974 թվականին ծնված Համլետ Վ.-ն, 1976 թվականին ծնված Շողակաթ Վ.-ն և 1996 թվականին ծնված Արմինե Բ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Համլետ Վ.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում