Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն Արցախի ԱԺ պատգամավորները հարգել են նրա հիշատակը

Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն Արցախի ԱԺ պատգամավորները հարգել են նրա հիշատակը

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը փետրվարի 16-ին կդառնար 58 տարեկան: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ԱԺ փետրվարի 16-ին պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

«Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրքն ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից և դրանով իսկ մեր հավատարմությունն ենք հայտնում այն սկսված գործին, որի հիմքը դրվել է 80-ական թվականներին՝ շարունակել մեր պայքարը, հզորացնել մեր պետականությունը և տարածաշրջանում մեր կայուն տեղն ու դիրքը ունենալ», նշել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում