Ադրբեջանցի 11 ընդդիմադիրներ հաղթել են ՄԻԵԴ-ում

Ադրբեջանցի 11 ընդդիմադիրներ հաղթել են ՄԻԵԴ-ում

Փետրվարի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 6 վճիռ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքում տեղ գտած հրապարակման համաձայն` ՄԻԵԴ-ը այս դատավարությունների արդյունքում Ադրբեջանին տուգանել է 138 հազար 870 եվրոյի չափով:

Վճիռներից մեկը վերաբերում է Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներ Բայրամ Բայրամովի, Մաջիդ Մաջիդլիի, Վիդադի Իսգենդերլիի, Իքրամ Իսրաֆիլովի, Հիքմեթ Աղայևի և Ռովշան Քուլիևի դիմումներին:

Այս անձինք 2010-ի հուլիսին, և 2011-ի ապրիլին Բաքվում մասնակցել են բողոքի ակցիայի , ինչից հետո ձերբակալվել և վաչական տուգանքների են ենթարկվել:

Ընդիմադիրները իրենց ձերբակալությունների գործով դիմել են տեղական դատարաններ, սակայն Ադրբեջանի դատարանները մերժել են նրանց դիմումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս ամենը համարել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ (արդար դատաքննություն), 11-րդ (միավորման իրավունքի) և 5-րդ (ազատության և անվտանգության իրավունքի) հոդվածների խախտում:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը չափազանց լայն տարածում ունեն:

Ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:

2016թ-ի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի հետ հաղորդակցություն էր սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ստացված 32 բողոքի դիմումների շուրջ:

Ադրբեջանի կառավարությունը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ պետք է պատասխանած լինի ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված բոլոր հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում