«Հայկական ժամանակ». Գագիկ Խաչատրյանին արտերկրից կանչել են Հայաստան՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու

«Հայկական ժամանակ». Գագիկ Խաչատրյանին արտերկրից կանչել են Հայաստան՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու

Ամասիայի տարածաշրջանից «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել և պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար:

Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան և աշխատողներ ունի: Թերթին հայտնի է դարձել, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջանում աշխատել և Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,-այս լուրը մեկնաբանելով՝ ընդամենն ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին չեն առաջարկել կուսակցության ոչ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել, բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր է և նորից ցուցակից դուրս մնացած Աշոտ Աղաբաբյանի նման պետք է փորձի ՀՀԿ-ի համար ձայներ բերել: Նա նաև այդ գործը կազմակերպելու համար պետք է ծախսի սեփական, այսինքն` նախկինում արտոնյալ վիճակում գտնված իր բիզնեսներով աշխատած միջոցները, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանային գծում տեխնիկական միջոցներ տեղադրելու ժամանակ»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում