«Հայկական Ժամանակ». ՀՀԿ ցուցակում տեղ չի եղել, Խաչիկ Մանուկյանը ԲՀԿ ցուցակ է մտել

«Հայկական Ժամանակ». ՀՀԿ ցուցակում տեղ չի եղել, Խաչիկ Մանուկյանը ԲՀԿ ցուցակ է մտել

Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել և միացել Ծառուկյան դաշինքին:

«Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից դուրս գալու և Ծառուկյան դաշինքին միանալու որոշում կայացրիք, նա պատասխանել է. «Այս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեի, և սկսել էի նախապատրաստվել: Մասնակցելու համար անհրաժեշտ էր, որ որևէ դաշինքի կամ կուսակցության ցուցակում ընդգրկված լինեի: ՀՀԿ-ն մեր մարզում իր բոլոր ռեյտինգային թեկնածուներին առաջադրել էր, ինձ համար տեղ չկար, դրա համար էլ Ծառուկյան դաշինքով եմ մասնակցելու»:

Հարցին՝ Դո՞ւք եք դիմել, ՀՀԿ-ն Ձեզ մերժել է, պատասխանել է. «Չմերժեց, պարզապես նրանց ցուցակի մեջ իմ անունը չգրվեց: Ես չէի դիմել, ես սպասում էի: Կուսակցությունն է որոշում, թե ում առաջադրի: Հավանաբար, ստուգել-տեսել են, որ իմ վարկանիշը մի փոքր ցածր է եղել, դրա համար էլ ինձ չեն ընդգրկել և ավելի բարձր վարկանիշ ունեցող թեկնածուների են ընդգրկել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում