«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը գործընկերների մոտ պարզապես շոկ է առաջացրել

«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը գործընկերների մոտ պարզապես շոկ է առաջացրել

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, թե ինքը ուզում է ցուցակում երկրորդը չլինել և տեղը զիջում է Արմեն Մարտիրոսյանին, գործընկերների մոտ պարզապես շոկ է առաջացրել, և նրանք դժգոհել են, համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց մի քանի օր չանցած արդեն խախտվում են պայմանավորվածությունները, այլապես ինչ իմաստ ուներ դաշինքի անվան մեջ Րաֆֆի անունը գրելը:

«Այս թեմայի շուրջ դաշինքի ներսում երեկ վիճաբանություն է ընթացել և կրքերն այնքան են թեժացել, որ անգամ առաջարկ է եղել համագործակցությունը դադարեցնելու և ԿԸՀ ընտրացուցակները չտանելու վերաբերյալ: Բայց, այնուամենայնիվ, որոշվել է գնալ ընտրությունների, թեկուզ և այս տեսքով»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում