«Հրապարակ». Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ

«Հրապարակ». Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ

«Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Բաղրամյան 26-ում է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ։

«Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետի այցը նախագահական անմիջական կապ ունի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ քաղաքական տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները, թե թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր Ղուկաս Ուլիխանյանը և Տարոն Մարգարյանի աներորդին, Միհրան Պողոսյանն է լինելու անցողիկ թեկնածուն»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում