«Ժամանակ». Նաիրա Կարապետյանի անունը ՀՀԿ ցուցակում ավելացվել է վերջին պահին

«Ժամանակ». Նաիրա Կարապետյանի անունը ՀՀԿ ցուցակում ավելացվել է վերջին պահին

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի անունը երեկ առավոտյան՝ մինչև փաստաթղթերը ԿԸՀ տանելն է ավելացել ՀՀԿ ցուցակում. գրել է «Ժամանակ»-ը:

Ըստ թերթի, Սերժ Սարգսյանին կուսակիցները հորդորել են նրա անունն էլ ավելացնել ցուցակում, քանի որ բոլոր կին պատգամավորների անունները, ըստ էության, կա ցուցակում և գեղեցիկ չի լինի նրան դուրս թողնել։ Սերժ Սարգսյանն էլ համաձայնել է։ Նշենք, որ ՀՀԿ կանանցից միայն Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում