ԱՄՆ-ի քաղաքներում ներգաղթյալներն աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Թրամփի քաղաքականության դեմ բողոքի

ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր ներգաղթյալներ աշխատանքի դուրս չեն եկել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ակցիայի անցկացմանը մասնակցած իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:

Տեղական հեռուստաընկերությունների գնահատումների համաձայն, երկրում չեն բացվել տասնյակ խանութներ, ռեստորաններ ու սրճարաններ, որոնց աշխատողներն առավելապես այլ պետություններից սերվածներ են:

Ակցիան, որն ստացել է «Օրն առանց ներգաղթյալների» անվանումը, անկացվել է, մասնավորապես, Լոս Անջելեսում, Սակ Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Ատլանտայում, Չիկագոյում եւ Վաշինգտոնում: Դրա նպատակն այն էր, որ ցուցադրվի, թե ամերիկյան տնտեսության մեջ ինչ կարեւոր դեր են խաղում արտասահմանից Միացյալ Նահանգներ եկած մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում