Լապշինի նոր փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում

Լապշինի նոր փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, տեղեկացրել է, որ ամուսնու փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում: Այս մասին նա գրառում է կատարել Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջում: «Փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Երեկ Բաքվում սկսել է աշխատել մեր փաստաբանը: Ամեն դեպքում, արդեն Ալեքսանդրն ունի նորմալ և ադեկվատ պաշտպանությու ն, այլ ոչ թե կեղծ իրավաբան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում