Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկել են ԱԳ նախարարների միջև հետագա հանդիպումների հետ կապված հարցեր

Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկել են ԱԳ նախարարների միջև հետագա հանդիպումների հետ կապված հարցեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ փետրվարի 16-ին Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում