Մոսկվայի դատարանը կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցը

Մոսկվայի դատարանը կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցը

Մոսկվայի Պրեսնյայի դատարանը փետրվարի 21-ին կքննի գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ հետաքննության միջնորդությունը, որը պատանդներ Էր վերցրել «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Պիլինան:

«Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի տակ պահելու տեսքով երկարացնելու հարցի քննության շուրջ դատական նիստը նախատեսված Է փետրվարի 21-ին ժամը 13:30-ին»,-ասել Է մամուլի քարտուղարը:

Պետրոսյանը մեղադրվում Է ահաբեկչության եւ պատանդառման մեջ, դատարանի որոշմամբ նա պահվում Է կալանքի տակ, կալանքի ժամկետը սահմանված Է մինչեւ փետրվարի 24-ը: Հետաքննությունը ստացիոնար հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն Է նշանակել բիզնեսմենին: Առաջինը, որն անցկացվել Է ամբուլատոր, եզրակացրել, Է որ Պետրոսյանը մեղսունակ Է:

2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի կենտրոնում չորս պատանդ Է վերցրել «Սիթիբանկի» մասնաճյուղում, որն սպառնացել Է պայթեցնել: Այնուհետեւ նա բաց Է թողել պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Այն առարկան, որը նա որպես ռումբ Էր ներկայացնում, մուլյաժ Է եղել: Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել Է Պետրոսյանը, այդ կերպ ինքը ցանկացել Է ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում