Սիրիական զորքերն ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտեր են մղում Պալմիրայից արեւմուտք ընկած շրջանում

Սիրիական զորքերն ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտեր են մղում Պալմիրայից արեւմուտք ընկած շրջանում

Սիրիական բանակը՝ աշխարհազորի ջոկատների աջակցությամբ, շարունակում Է հարձակումը Պալմիրայի վրա եւ գտնվում Է քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, զորքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ելուզակներից ազատագրել են Էլ Քուլյաբիի ֆերմաները եւ նրանց դեմ մարտեր են մղում քաղաքից արեւմուտք ընկած Էլ-Բայարաթի շրջանում:

«Մարտիկներն ու աշխարհազորայինները կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ են հասցրել հակառակորդին, ոչնչացվել են կրակային դիրքեր եւ զինամթերքի պահեստներ»,-գործակալությանը հայտնել Է սիրիական հրամանատարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ներկայում սակրավորները ականազերծում են Հոմս-Պալմիրա մայրուղու այն տեղամասը, որտեղ ահաբեկիչները ֆուգասներ Էին տեղադրել: Գործողության ավարտից հետո դեպի քաղաք առաջշարժումը կշարունակվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում