Կիմ Չեն Նամը կարող էր սպանվել իր քեռու գաղտնի հիմնադրամների եւ հոր ժառանգության պատճառով. The Korea Times

Կիմ Չեն Նամը կարող էր սպանվել իր քեռու գաղտնի հիմնադրամների եւ հոր ժառանգության պատճառով. The Korea Times

Կիմ Չեն Նամը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը, կարող Է սպանված լինել իր քեռու գաղտնի հաշիվների եւ հորից ժառանգած միջոցների շուրջը ծագած վեճի պատճառով: Այս մասին հայտնել Է Հարավային Կորեայի The Korea Times թերթը:

Թերթի տվյալներով՝ 2013 թվականին ԿԺԴՀ-ի առաջնորդի քեռու կալանավորումից եւ մահապատժից հետո, որն այն ժամանակ Հյուսիսային Կորեայի իշխանական հիերարխիայում երկրորդ մարդն Էր, նրա արտասահմանյան գաղտնի հաշիվների նկատմամբ վերահսկողությունն ինչ-որ կերպ անցել Է Կիմ Չեն Նամին:

«Մակաոյում աշխատող հյուսիսկորեացիները Կիմ Չեն Նամին «մեծ խաղամոլ» են անվանել: Համարվում Է, որ Չան Սոն Թեկի մահվանից հետո նա իրավունք Է ստացել տնօրինելու նրա գաղտնի բանկային հաշիվները, որոնցում արտարժույթի խոշոր գումարներ են եղել»,- նշել Է հրատարակությունը:

Ինչպես գրել Է թերթը, Կիմ Չեն Նամն իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո «բավական շատ» փող Է ժառանգել որպես «հրաժեշտի նվեր»: Կիմ Չեն Իրը «խղճում Էր իր որդուն, որը հարկադրված Էր ապրելու օտարության մեջ», ուստիեւ միջոցներ Է թողել նրան, նշում Է հոդվածի հեղինակը:

Նրանց տվյալներով՝ Կիմ Չեն Ընը եղբորը «հրամայել Է» վերադառնալ ԿԺԴՀ եւ հետը բերել իր տնօրինության տակ եղած ամբողջ փողը, որը «խիստ անհրաժեշտ Է երկրին միջազգային պատժամիջոցների պայմաններում»:

Կիմ Չեն Նամը չի ենթարկվել, ինչը «սաստիկ զայրացրել Է» Հյուսիսային Կորեայի ղեկավարին: Հենց դա Էլ կարող Էր պատճառ դառնալ Կիմ Չեն Նամի վերացման համար, պնդում Է The Korea Times –ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում