AM | RU | EN
USD
EUR
RUB

Բեռլինում կայացել է հայ-գերմանական տնտեսական ֆորումը

Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո փետրվարի 15-ին կայացել է հայ-գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը` Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների Գերմանական «Բիթկոմ» միության և Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին Հայաստանի ներդրումային դաշտին, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման հեռանկարներին ծանոթացնելն էր:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի հարցերով դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը:

Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակաների շփումների աշխուժացման և, ընդհանրապես, հայ-գերմանական գործարար կապերի խորացման համար: Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները:

Ողջունելով գերմանացի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները և վերստին կարևորեց Հայաստանի կապող դերը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ-ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը և հեռանկարները:

Էներգետիկայի ոլորտին վերաբերող ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Ֆորումի ծրագրում ընդգրկված էին երեք հիմնական բաժիններ՝ ՏՏ, տրանսպորտ և ենթակառուցվածքներ, էներգետիկայի ոլորտներ։ Ֆորումին մասնակցում էին 10-ից ավելի հայկական ընկերություններ:

Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպումներ ունեցավ նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային պետքարտուղար Յոախիմ Ֆուխթելի և ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի հարցերով դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների դաշնային պետքարտուղար Նորբերտ Բարթլեի հետ:

Լրահոս
ԱՄՆ ռազմական տեխնիկա է տրամադրել Սիրիայի քրդերին ԵՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները. Մոգերինի Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Դավիթաշեն վարչական շրջանում Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել Վահրամ Խուդոյանը ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերի հաղթող Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան Մարտիրոսյան Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է կայացել Այսօրվա հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով. Վիգեն Սարգսյան Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում ապրիլի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում սովորող հայ ուսանողների հետ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով Երևանը վերակառուցելու համար պետք է ունենալ հստակ քաղաքականություն. Զարուհի Փոստանջյան Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ Գերմանիայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել գերմանական Тagesspiegel պարբերականին Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած անձը մեղավոր է ճանաչվել, սակայն չի պատժվել Արցախում զոհված հայ զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վարակված տիզը կարող է դառնալ մարդու մահվան պատճառ, իսկ հումակեր շունը` էխինակոկի աղբյուր Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը Ճապոնիայում հրաբուխն ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն աճել է 18,4 տոկոսով Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար կփոխի կանոնակարգը Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan