Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մարտին. Իրանի ԱԳՆ

Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մարտին. Իրանի ԱԳՆ

Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Tasnim գործակալությանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ջաբերի Անսարին, որը իրանական պատվիրակությունը գլխավորել է Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին եւ երկրորդ փուլերում: 

Աստանայում փետրվարի 15-ին եւ 16-ին կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը դարձել Է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ վերջնական պայմանավորվածությունը:

«Ըստ նախնական համաձայնության, որը վերջնականապես կձեւակերպվի դիվանագիտական կոնսուլտացիաների ընթացքում, Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր խմբավորումների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը Ղազախստանում կկայանա մինչեւ մեկ ամսվա ընթացքում»,-նշել է գործակալությունը:

Աստանայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւն ավելի վաղ հայտարարել Է, որ ՌԴ-ն ակնկալում է մեկ ամսվա ընթացքում վերջնականապես համաձայնեցնել Սիրիայում հրադադարի խախտման համար պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում