ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների նախագծերը պատրաստ են

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների նախագծերը պատրաստ են

2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսեց բոլոր մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԶ նախարարության լրատվական ծառայությունից, արդեն իսկ պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում: Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է ընթացիկ իրավիճակը և խնդիրները, ինչպես նաև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Նախագծերն այս պահին քննարկվո ւմ են շահագրգիռ մարմինների` (ՀՀ նախարարություններ, մարզպետարաններ, ՀԿ-ներ, Հանրային խորհուրդ, ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ) շրջանակներում։

Նախատեսվում է նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել այս տարվա մարտի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում