AM | RU | EN
USD
EUR
RUB

Կոռուպցիոն ռիսկների նվազեցման վերաբերյալ ՊԵԿ-ի պատրաստած փաստաթուղթը շատ վճռական է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են ևս ՀԿ-ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը և ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման և արտահանման գործընթացի հետ և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել: Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է: Հավատացեք, մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆոնդամենտալ»: Վարչապետը ՊԵԿ-ին և Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռո ւպցիոն ռիսկերը, առաջարկությունները և ներկայացնել դրանց լուծման տարբերակներ:

Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները և նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ: Ներկայացրած 36 առաջարկություններից 18-ն արդեն իսկ իրականացվել են: Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաև ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին և ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը և այլն: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և հանձնարարել Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում:

Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսոևորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ և այլն:

Լրահոս
Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված զբոսայգի Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների Ավստրիան իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ. Էրդողանը թուրք ազգայնամոլների խոսքն է կիրառել Կառավարությունում կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ի հասանելիությունը Հայաստանում սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատ է արձակվել՝ չհեռանալու ստորագրությամբ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Պետք է կանխել այս խավարը. Միշել Ֆարաոնը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում ԵՄ գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Բակո Սահակյանը ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը Ալբանիան նոր նախագահ ունի Կարեն Կարապետյանն ընդունել է Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ Նավթի գները նվազել են Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն քննարկել Ժնևում Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին ներկայացվեց ՀՀ զեկույցը ՀԵԸ երիտասարդները Հայոց ցեղասապանության թեմայով դասախոսություն են կազմակերպել Լիբանանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan