ԵԱՏՀ-ն որոշումներ է մշակել ԵԱՏՄ-ի Մաքսային օենսգրքի լիարժեք կիրարկման համար

ԵԱՏՀ-ն որոշումներ է մշակել ԵԱՏՄ-ի Մաքսային օենսգրքի լիարժեք կիրարկման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կայքում սկսել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսդրության առաջնահերթ որոշումների նախագծերի զետեղումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նախագծերը հրապարակվել են կանոնակարգող ներգործության գնահատում անցկացնելու համար: Որոշումները պետք է ուժի մեջ մտնեն Միության նոր Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ: Ընդամենը ցանկում 26 առաջնահերթ հարցեր են, որոնք պահանջում են Հանձնաժողովի որոշումների մշակում եւ առանց որոնց նոր Օրենսգիրքը չի կարողանա լիարժեք գործել: 

Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:

Որոշումները կպարզեցնեն ընթացակարգերն այն իրավական անձանց համար, որոնք հավակնում են ներառվել գրանցամատյանում: Նոր կանոններով՝ լիազոր տնտեսական գործարկուի կարգավիճակի ստացման կարող են հակակնել արտաքին տնտեսական գործունեության բոլոր մասնակիցները. արտահանողները, ներմուծողները, փոխադրողները, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերը: Նախագիծը դրական ազդեցություն կգործի կարգավորման հասցեատերերի վրա:

ԵԱՏՀ-ի որոշումների նախագծերը մշակելիս հաշվի են առնվել Համաշխարհային մաքսային կազմակերպության ստանդարտները եւ Եվրամիության փորձը, միջազգային ստանդարտները եւ առաջավոր պրակտիկան:

Որոշումների նախագծերին կարելի է ծանոթանալ այստեղ. https://docs.eaeunion.org/ru-ru/Pages/Regulation.aspx:

Քննարկումը կտեւի մինչեւ մարտի 17-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում