Ղազախստանի առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ նվազել է 16,8 տոկոսով

Ղազախստանի առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ նվազել է 16,8 տոկոսով

Ղազախստանի փոխադարձ առևտուրը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ 2016 թվականին նվազել է 16,8 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության զեկույցում։

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Ղազախստանի փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 13 մլրդ 583,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է16,8 տոկոսով:

Ընդ որում՝ արտահանումը կազմել է 3 մլրդ 917,6 մլն դոլար դոլար`նվազելով 23,5 տոկոսով: Իսկ ներմուծումը կազմել է 9մլրդ 665,9 մլն դոլար` նվազելով 13,7 տոկոսով:

Ղազախստանը դեպի Հայաստան է արտահանել 0,280 մլն դոլարի ապրանք, ինչը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 60,9 տոկոսով: Իսկ Հայաստանից ներմուծել է 2 մլն 993 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նվազել է 29,8 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում