AM | RU | EN
USD
EUR
RUB

Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Մակրոնը հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ. հարցում

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը կդառնա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող՝ ձայների մեծ առավելությամբ առաջ անցնելով «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Opinionway ծառայության կողմից հրապարակված հարցման արդյունքները:

Ստացված տվյալների համաձայն, ընտրությունների եզրափակիչ երկրորդ փուլում ընտրողների կողմից Մակրոնի թեկնածության աջակցությունը կհասնի ձայների 60 տոկոսին այն դեպքում, երբ Լե Պենը կստանա միայն 40 տոկոս:

Իսկ առաջին փուլում, անցկացված հարցման համաձայն, որն ընդհանուր առմամբ հաստատում է այս ամսին մյուս ծառայությունների կողմից կատարված հետազոտությունները, առաջին տեղում կհայտնվի Մարին Լե Պենը՝ 26 տոկոս ցուցանիշով:

Մակրոնը կստանա 20 տոկոս, որը հավասար կլինի «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի համանման ցուցանիշին:

Ուշագրավ է, որ Opinionway-ի հարցման համաձայն, ընտրողների կողմից Ֆիյոնի աջակցությունը չի փոխվում փետրվարի 14-ից այն դեպքում, երբ մյուս հարցումները մատնանշում են նրա ժողովրդականության զգալի անկումը իր ընտանիքի անդամների համար կեղծ աշխատատեղերի հնարավոր ստեղծման հետ կապված սկանդալի պայմաններում:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

loading...
Լրահոս
Գործարկվել է պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Կարեն Կարապետյանը տուրօպերատորների միության հետ քննարկել է ներգնա տուրիզմի զարգացման հարցեր Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ Արդարադատության նախարարությունն և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են ընդունել Արցախի Նախագահն ընդունել է 5 երկրից ժամանած դիտորդական պատվիրակությունների Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել Բենդեր-Աբասի ՋԷԿ-ի շինարարությանը Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս ռուս զինվորական Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումները Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան Ալաշանի ընտրատեղամասում Արցախի սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին մասնակցել է 155 թալիշեցի ընտրող ԼՂ խնդրի կարգավորումն առանց Ստեփանակերտի անմիջական մասնակցության հնարավոր չէ. ՀՀ ԱԳ նախարար Ֆիյոնը հավասարվել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ժողովրդականության վարկանիշում Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին հորդորել է վերադառնալ իրենց տներ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել ԼՂՀ-ում մեկնարկել է հանրաքվեն: Ի՞նչի համար է քվեարկում Արցախը Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող դիտորդները կներառվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում Նոր Սահմանադրությամբ Հայաստանը թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ. ՀՀ նախագահ Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարային նավթի պաշարների հայտնաբերման մասին ՀՀ ԱԻ նախարարությունը համագործակցում է Կրթության և գիտության նախարարության հետ Իրանը պատահական չի համարում Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի մերձեցումը Հայաստանում 2016 թվականին նշանակվել է 41 հազար երեխայի ծննդյան նպաստ Թուրքիայի քրդամետ կուսակցությունն իր համանախագահների կալանավորման գործով դիմել է ՄԻԵԴ Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը «Ժառանգություն»-ը հեռացել է իր սկզբունքներից և ծրագրից Էրդողանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստն է գումարվել Ամենից շատ թանկացել են Դավթաշենի բնակարանները Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության կարևորագույն տարրերից է համարում Ռուսաստանի հետ ձևավորած ռազմական դաշինքը Վիգեն Սարգսյանը Մյունխենում քննարկվել է պաշտպանական ոլորտում կրթական ծրագրերի իրականացման խնդիրներ Այրվում Է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ Նալբանդյանի այցը կդառնա հայ-ռուսական ակտիվ երկխոսության տրամաբանական շարունակությունը. ՌԴ ԱԳՆ Անհարկի համեմատություններ անելով ընդդիմադիր չեն լինում Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին Պուտինը հրամանագիր է ստորագրել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 75-ամյակի տոնակատարության մասին Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար գյուղերը կապող ճանապարհը կհիմնանորոգվի Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ Հայ-շվեյցարական համագործակցությունն ակտիվանում է հոգուտ ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի Տասնյակ մարդիկ են սառնամանիքի զոհ դարձել Աֆղանստանում Առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրգործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan