Եվրահանձնաժողովը Կիպրոսին և Թուրքիային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եվրահանձնաժողովը Կիպրոսին և Թուրքիային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եվրահանձնաժողովն, անդրադառնալով Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպին, Թուրքիային և Կիպրոսին կոչ է արել հաղթահարել ստեղծված խնդիրները և շարունակել բանակցությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մուստաֆա Աքինջին հինգշաբթի օրը նշել էր, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը լքել է բանակցությունների սեղանը և հայտարարել, որ ինքն այլևս ավելացնելու ոչինչ չունի և այս միջադեպից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անաստասիաադիսին մեղադրում է բանակցային գործընթացը խաթարելու մեջ:

Կիրպրոսի նախագահ Նիկոս Անաստասիաադիսն էլ իր հերթին կիպրական թուրքերի պատվիրակությանը մեղադրում է առանց որևէ պատճառի բանակցային գործընթացից դուրս գալու մեջ:

«Սրանք դժվարին բանակցություններ են, և նմանատիպ բանակցությունների ժամանակ կարող են լինել դրական և բացասական կողմեր, զգացմունքային միջադեպեր: Մենք կոչ ենք անում երկու կողմերին հաղթահարել այս միջադեպը և շարունակել բանակցությունները, որպեսզի դրա արդյունքում կայացվելիք որոշումը լինի հնարավորինս արագ»,- ասել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վինտերշտայնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում