Նախկին վարչապետ Բլերը փորձել է բրիտանացիներին տարհամոզել Brexit-ի հարցում

Նախկին վարչապետ Բլերը փորձել է բրիտանացիներին տարհամոզել Brexit-ի հարցում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանդես է եկել ճառով, որում փորձել է տարհամոզել բրիտանացիներին, որոնք հանրաքվեում քվեարկել են Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Բլերի խոսքով՝ մարդիկ իրենց ձայները Brexit-ի օգտին են տվել՝ չիմանալով դրա իսկական պայմանների մասին:

Բլերը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների կողմից անցկացվող քաղաքականությունը հանգում է «Brexit` ամեն գնով» կարգախոսին:

«Մեր խնդիրն է՝ ըմբռնման համար պարզ ձեւով հաշվարկել, թե Brexit-ի գործընթացը ինչ իրական վնաս կբերի մեր երկրին ու մեր քաղաքացիներին, եւ աջակցություն գտնել անդունդի եզրին ներկա վիճակից ելք գտնելու համար»,-ասել է նախկին վարչապետը:

Բլերը նշել է, որ թեեւ ինքն ընդունում է անցյալ տարվա հունիսյան քվեարկության արդյունքները, բայց առաջարկում է մեկ անգամ եւս ուսումնասիրել ընդունված որոշումը:

Թոնի Բլերը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1997-ից մինչեւ 2007 թվականը, ակտիվորեն հանդես էր գալիս ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում