Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը, Հարավա յին Կովկասի գրասենյակի աշխատակից Գուստաֆ Ուինստրանդը, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Մարտին Ֆրիդրիկսոնը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր՝ ընդգծելով Օմբուդսմանի հաստատության կարեւորությունն այս ոլորտում: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության, փակ հաստատություններում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք հարցերի:

Կողմերը կարեւորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ավելի ընդլայնել այն եւ դարձնել շարունակական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում