ՀՀ և Կատարի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում

ՀՀ և Կատարի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը։

Կատարի արտգործնախարարի խնդրանքով` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում