Թուրքիայում ոստիկանության և PKK զինյալների միջև բախում է տեղի ունեցել

Թուրքիայում ոստիկանության և PKK զինյալների միջև բախում է տեղի ունեցել

Թուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում թուրք ոստիկանները և զինվորները բախվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Բախման հետևանքով թուրք ոստիկան և զինվոր են վիրավորվել: Վիրավոր զինվորն ու ոստիկանը տեղափոխվել են Նուսայբինի պետական հիվանդանոց:

Նահանգում PKK-ի դեմ ուղղված հետախուզական հատուկ գործողությունները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում