Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող անձ է ձերբակալվել

Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող անձ է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիրի նահանգի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ազգային հետախուզության հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող անձի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Թուրքական ոստիկանության պնդմամբ` ձերբակալված անձը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ է, և Իզմիր էր եկել լրտեսություն իրականացնելու և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հատուկ գործողություններ էր իրականացվել նաև փետրվարի 14-ին :

Գործողություններն ընթացել էին Անկարայում, Վանում, Մուշում, Աղրընում, Ադանայում, Անթալիայում և այլն: Ձերբակալվել էր 86 մարդ:

Փետրվարի 13-ին նման գործողություն էր իրականացվել Ստամբուլում` 104 հասցեում: Ձերբակալվել էր 70 մարդ: Մի շարք հասցեներից ձեռք էին բերվել զենք ու զինամթերք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում