AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին

 
 

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում հայտարարել է մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին, որն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը:

Պյոտր Սվիտալսկին փետրվարի 17-ին Գյումրիում մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ` քննարկելու Շիրակի մարզի և, մասնավորապես, Գյումրու զարգացման առաջնահերթությունները` հատուկ թիրախավորելով մշակութային և ստեղծարար ոլորտները` որպես զարգացման ուղղություններ: Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հյուրի հետ խոսել են մարզի և Գյումրու զարգացման՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից առաջ քաշված ներդրումային ծրագրի, դրա ընթացքի ու հետագա անելիքների մասին: Պյոտր Սվիտալսկին իր խոսքում նշել է, որ պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրու հանդեպ հետաքրքրությունը մեծ է: «Շիրակի մարզն այն մարզերից է, որտեղ մենք՝ որպես Եվրամիություն, պետք է ավելի շատ ներդնենք: Եթե ունենք հետաքրքիր մտքեր՝ թե ինչպես կապել մշակույթը և աշխատատեղեր ստեղծել, ապա համեցե՛ք»,-հայտարարելով դրամաշնորհի մասին՝ նշել է դեսպանը:

Դրամաշնորհը կօգնի զարգացնել ծրագրերի և դրամական միջոցների կառավարման կարողությունները`անմիջականորեն նպաստելով Շիրակի մարզի զարգացմանը: Այն կնպաստի մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու արտագաղթի միտումների նվազեցմանը: «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը Շիրակի մարզում հզոր գործիք է, որը միտված է խթանելու մշակույթը` որպես սոցիալական և տնտեսական զարգացման կատալիզատոր: Երբ ասում եմ մշակույթ, նկատի ունեմ այն, որ կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր ստեղծարարության և նորարարության ոլորտներում: Կարևորելով մշակ ույթը Հայաստանի տարածքային զարգացման ենթատեքստում՝ հետամուտ ենք կառուցելու մշակութային կամուրջներ՝ միավորելով մարդկային կապիտալը, նորարարությունը, ներառումն ու ենթակառուցվածքները», -հանդիպման ընթացքում նշեց ԵՄ դեսպանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտամրցույթը հանդիսանում է երկրորդը՝ «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՏԶՊԾԴ)» շրջանակներում: ՏԶՊԾԴ-ն Հայաստանում մինչ այժմ իրականացվող ամենամեծ տարածաշրջանային ծրագիրն է թե՛ տրամադրվող ֆինանսավորման ծավալների առումով, թե՛ աշխարհագրական ծածկույթի տեսանկյունից:

ՏԶՊԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև համաչափ սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու գործում:

Լրահոս
Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին «Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի «Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին «Հրապարակ». ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan