«Ժամանակ». Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին

«Ժամանակ». Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլև ներանձնային:

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7оr.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին: Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:

Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը և տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինչը չի ցանկանում Անդրանիկ Թևանյանի հետ նույն տարածքում գտնվել; Նկատենք, որ Թևանյանը երեկ ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում