«Ժողովուրդ». Արմեն Ամիրյան. ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում

«Ժողովուրդ». Արմեն Ամիրյան. ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվել է՝ երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբևէ, ամենևին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,-ասել է Ամիրյանը:

Նախարարը նաև հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում: Թե ինչու, նա չի մեկնաբանել: Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենևին էլ ՀՀԿ-ի հետ չեն և ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում