«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավորի թեկնածու, վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

«Ինչպես հայտնի է՝ Մ. Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերությունը ՀՀ-ում BYD ավտոմեքենաների միակ ներկրողն է, և ահա այս օրերին BYD ավտոսրահում հայտարարված են լիկվիդացիոն գներ՝ ողջ տեսականու համար: Ընդ որում լիկվիդացիոն գներով վաճառվում են արդեն ավտոպահեստամասերը, քանի որ նոր ավտոմեքենաներ այլևս չկան: Թե ինչու է ընտրություններից առաջ նա գնացել նման քայլի, մնում է միայն ենթադրել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում