Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին, Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին

Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին, Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քանի որ Հայաստանում ապաստան գտած Շահին Միրզաևի (Միրզոզոդա) մեր երկրին նվիրված բանաստեղծության բովանդակությունը հետաքրքիր է հայալեզու ընթերցողին, Աշոտ Մովսիսյանն-ն այն տողացի թարգմանել է հայերեն, նվաստս էլ՝ իր համեստ հնարավորությունների սահմաններում հընթացս փորձել ներկայացնել գեղարվեստական թարգմանությունը:

Հայաստանին

Լենքորանին, Երևանին,
Կասպից ծովին և Սևանին,
Թե՛ Մուղանին, թե՛ Շիրվանին,
Չհավատա՛ս դու անգետին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Մութ անցյալին հայացք ձգե՛ք,
Պատմությունից ճիշտ դաս քաղե՛ք,
Ձեր սև օրին այժմ նայե՛ք,
Էլ մասնատված մի մնացե՛ք,
Մեր բարեկամ Հայաստանին եղբայր կոչե՛ք:

Բարի կամքը մատուցանենք մենք հավերժին,
Եղբայրության մեր կաճառին,
Աստվածային ուխտով օծված սուրբ տաճարին,
Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Խաբել են մեզ, հավատացրել հեքիաթներին,
Ջուր են խառնել մեր անարատ-անբիծ կաթին,
Իրար դեմ են մեզ կանգնեցրել այս գույժ պահին,
Թե թաթ ես դու, լեզգի, թալիշ ազգի որդին,
Եղբայր կորչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Հերքենք ու վերջ տանք մենք ստին,
Ամուր կանգնենք բարեկամի մեր թիկունքին,
Դառնանք եղբայր մեկս մեկին,
Ազատ նայենք լուրթ երկնքին,
Եղբայր կոչենք մեր բարեկամ Հայաստանին:

Բոլորիս դեմ դավ է լարել նենգ թշնամին,
Տիրացել է հայրենական մեր սուրբ հողին,
Քար է դրել մեր պինդ մեջքին,
Արդ բացատրի՛ր այս ամենը քո զավակին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում