Աֆրիկայից Հայաստանին են մոտենում տաք օդային հոսանքները

Աֆրիկայից Հայաստանին են մոտենում տաք օդային հոսանքները

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ շատ շուտով կավետի գարնան գալուստը: «Ըստ նախնական կանխատեսումների՝ դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրանց ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ տեղեկացնում է Սուրենյանը:

Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ -30-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում