Թուրքիայում նոր ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ

Թուրքիայում նոր ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Պայթյունի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել` 17 մարդ: Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա: Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր Ազիմ Թունան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 18-20 ահաբեկիչը, ով մեքենան կայանել է շենքի մոտ, այնուհետև հեռավորության վրա պայթեցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում