Անմոռանալի շոփինգ Դուբայում

Անմոռանալի շոփինգ Դուբայում

Դուբայը այսօր աշխարհում հայտնի է ոչ միայն որպես լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը, այլ նաև կարևորվում է որպես մեծ և բարձր որակի ու բազմազան գնումների համար հիասքանչ վայր: Չափազանցություն չէ այն փաստը, որ այսօր Դուբայում կարելի է գտնել ու գնել բացարձակապես ամեն ինչ. սկսած հուշանվերներից, կոսմետիկայից և օծանելիքից, վերջացրած՝ հագուստով ու կոշիկով: Չմոռանալով նաև, որ աշխարհի լավագույն դիզայներներն ու էլեկտրոնիկայի նորարարությունները Դուբայում են:

Դուբայում կա ապրանքների մեծ ու տարատեսակ տեսականի: Այստեղ իրենց քմահաճ պահանջները կարող են բավարարել բոլորը. սպորտսմենները, տնային տնտեսուհիները, քմահաճ երիտասարդները, արվեստի ու հնաոճ իրերի սիրահարները և այլն: Եվս մեկ առանձնահատկություն կա Դուբայում գնումներ կատարելու համար. այն ​​է, որ Դուբայը ազատ առևտրի գոտի է, որտեղ ապրանքները հարկվում են ընդամենը 4%-ով:

  

 

Դուբայի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ-Խալիֆայի մոտ գտնվում է աշխարհի ամենամեծ առևտրային կենտրոնը՝ Դուբայ Մոլլը: 1,2 միլիոն ք.մ տարածքի վրա կառուցված են բազմաթիվ խոշոր շինություններ, ինչպիսիք են արհեստական լեռնադահուկային սահադաշտը, արհեստական ջրվեժը, Դուբայի ակվարիումը ,որում կան շուրջ 33 000 բազմապիսի ձկներ և կենդանիներ:

Դուբայ Մոլլում գտնվում է «Fashion Avenue»-ն մոտ 70 բուտիկներով և խանութներով, որում առկա են բոլոր հանրահայտ բռենդերը. թանկարժեք իրերի սիրահարների համար այստեղ բացված է աշխարհի ամենամեծ ոսկյա իրերի փակ շուկան՝ «Ոսկու շուկան»:

Էմիրատների մոլլը (Mall of the Emirates) հանդիսանում է Դուբայի առևտրային կենտրոնը, որում, նույնիսկ կա լեռնադահուկային կենտրոնը՝ Ski Dubai: Mall of the Emirates —ը հանդիսանւոմ է Դուբայի և Մերձավոր Արևելքի ամենախոշոր առևտրի կենտրոնը՝ կանացի,տղամարդու, երեխաների հագուստի և կոշիկի 400  խանութներով: Այստեղ կան մոտ 65 ռեստորաններ և սրճարաններ: Էմիրատների մոլլը երեխանների համար ապահովում է զվարճությունների սրահներ, ատրակցիոններ և խաղային հրապարակների հարուստ ու լայն ընտրանի: Կոմպլեկսում ներառված է նաև Cinestar Cinema կինոթատրոնների ցանցը՝ 14 դահլիճներով:

  

Եթե ցանականում եք Ձեր անմոռանալի հանգիստը մեկտեղել շատ օգտակար ու շահավետ առևտրի հետ, դիմեք Globus Tours Armenia տուրիստական գործակալություն: 

Հասցեն ք. Երևան, Նալբանդյան փ. 25/14

Հեռ. (010) 588115

Հետևեք մեզ նաև Telegram-ում