Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն. Շավարշ Քոչարյան

Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն. Շավարշ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ Սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- նշել է փոխարտգործնախարարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպելուց հետո հայտարարություն էին տարածել: Համանախագահները հայտարարել էին, որ չեն ընդունում 2017թ. </ i>փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծել էին, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում