Ալիևը չի կարող ավելացնել 99 տարի առաջ քարտեզի վրա հայտնված Ադրբեջան պետության տարիքը. Շավարշ Քոչարյան

Ալիևը չի կարող ավելացնել 99 տարի առաջ քարտեզի վրա հայտնված Ադրբեջան պետության տարիքը. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշատակում է այն, ինչ չի եղել, խոսում է նրանից, ինչ չկա, և հավակնում է նրան, ինչ չի լինելու: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում արված հայտարարությունները:

«Ադրբեջանի ղեկավարն իր ոճի մեջ է. հիշատակում է այն, ինչ չի եղել, խոսում է նրանից, ինչ չկա, և հավակնում է նրան, ինչ չի լինելու: Դրանով 99 տարի առաջ աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված Ադրբեջան պետության տարիքը ոչ մի կերպ չի ավելանա»,– ասաց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում