Մոգերինին հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին

Մոգերինին հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին

Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն մինչև մինսկյան համաձայնագրի իրականացումը՝ ուղղված Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգո ւթյան հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացվեն: Ինչպես գիտեք, Ռուսաստանի դեմ գործում են պատժամիջոցներ, ինչպես Ղրիմի անօրինական միավորման, այնպես էլ Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով: Այդ պատժամիջոցները հստակ կապված են մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հետ, և ԵՄ նման դիրքորոշումը կպահպանվի»,– Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ասել է Մոգերինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում