ԵԿՄ 11-րդ համագումարին վարչության նախագահ վերընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանը

ԵԿՄ 11-րդ համագումարին վարչության նախագահ վերընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանը

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարին միաձայն վարչության նախագահ վերընտրվեց գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերընտրվելուց հետո Մանվել Գրիգորյանը նշեց, որ պատրաստ է աշխատել, իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը:

«Շնորհակալություն եմ հայտնում, որ հնարավորություն եք տալիս միասին շարունակել աշխատել, ծառայել ի նպաստ հայ ժողովրդի, մեր պետականության, մեր զինվորի, աշխատել նոր սերնդի ճիշտ դաստիարակության համար: Երկրապահ կամավորականների միությունը կարևորում է նոր սերնդի հետ աշխատանքը»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Համագումարի վերջում ներկայացվեց ԵԿՄ 11-րդ համագումարի հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԿՄ-ն չի կարող անտարբեր մնալ ազգի, պետության ճակատագրի նկատմամբ, ուստի կոչ է արվում ցուցաբերել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, գործուն մասնակցություն ունենալ բոլոր համապետական, ՏԻՄ ընտրություններին, սատարել ԵԿՄ թեկնածուներին: «ԵԿՄ-ն ի բարօրություն հայ ազգի, ի փառս Հայաստանի և Արցախի, շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում