Դատելով Մյունխենի որոշ հայտարարություններից՝ սառը պատերազմն այդպես էլ չի ավարտվել. Լավրով

Դատելով Մյունխենի որոշ հայտարարություններից՝ սառը պատերազմն այդպես էլ չի ավարտվել. Լավրով

Եթե դատենք Մյունխենի կոնֆերանսի ընթացքում հնչած որոշ հայտարարություններից, ապա «սառը պատերազմ»-ն այդպես էլ չի ավարտվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մյունխենյան կոնֆերանսի իր ելույթում:

Լավրովն ընդգծել է՝ ՌԴ-ն ու Արևմուտքը համաձայն են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել Կիևի՝ Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությամբ: «Կիևը պետք է կանգնի մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղու վրա, այլընտրանք չկա»,– ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում