Ճամբարակի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում փետրվարի 20-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:45-ին: Մասնակի այրվել է տան 3 սենյակները՝ գույքով (մոտ 80քմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում