Փետրվարի 24-ից Եգիպտոսից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ

Սկսած փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5… +6 աստիճանի»,- նշել է Գագիկ Սուրենյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում