Կարեն Կարապետյանը կոչ է անում տեղադրել արևային վահանակներ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին կոչ է անում տեղադրել արևային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Այդ մասին վարչապետը նշել է ֆեյսբուքյան իր էջում:

«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է: Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,- գրել է Կարեն Կարապետյանը:

Արդեն տարբեր տների ու բիզնեսների տանիքներին առկա է արևային 35-ից ավելի կայան: Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ: Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում