Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեհչեթ Յըլդըրըմը Անկարա գնալու ճանապարհին Ադըյամանի օդանավակայանում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Իր ձերբակալության մասին Յըլդըրըմը հայտնել է թվիթերի իր միկրոբլոգի միջոցով: Պատգամավորը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի օգտին քարոզչություն իրականացնելու», «պետական մարմինները ստորացնելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում