Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել է Բաղդադ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Մեթիսը, ինչպես նշվում է, փորձել է հանգստացնել Իրաքի իշխանություններին եւ հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ զավթել իրաքյան նավթը: Սպասվում է, որ նա Իրաքի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեման:

«Կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ՝ այս սենյակում, մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք նավթի ու գազի դիմաց, եւ ես վստահ եմ, որ մենք դա կշարունակենք անել ապագայում,-ասել է Մեթիսն իրեն ուղեկցող լրագրողներին:-Մենք որեւէ մեկի նավթը զավթելու համար չէ, որ գտնվում ենք Իրաքում»:

Սա Մեթիսի առաջին ուղեւորությունն է Իրաք Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելու պահից ի վեր: Մեթիսի այցը համընկել է Մոսուլ քաղաքի արեւմտյան մասից ԻՊ-ի զինյալներին դուրս մղելու իրաքյան բանակի ակտիվ գործողությունների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում